Եմենում խոլերայի բռնկումից 100-ից ավելի մարդ է մահացել
Եմենում խոլերայի համաճարակի բռնկման հետևանքով ապրիլի վերջից մինչ օրս 115 մարդ է զոհվել, գրում է Кorrespondent-ը՝ վկայակոչելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդագրությունը:
«Մենք հիմա բախվել ենք խոլերայի լրջագույն բռնկման», -Եմենի մայրաքաղաք Սանայում կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է կոմիտեի օպերատիվ գործողությունների տնօրեն Դոմինիկ Շթիլհարթը։
Նրա խոսքով` Եմենի նահանգներից 14-ում ավելի քան 8500 մարդու մոտ խոլերայի ախտանշաններ են նկատվել, մինչդեռ անցյալ շաբաթվա տվյալներով` 10 նահանգում 2300 դեպք էր գրանցվել:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան