Աննա Մելիքյանի «Սիրո մասին. միայն մեծահասակների համար» ֆիլմով կեզրափակվի «Կինոտավր» փառատոնը
Ռուսական «Կինոտավր» 28-րդ կինոփառատոնը բացվելու է ռեժիսոր Պավել Չուխրայի «Սառը տանգո» ֆիլմով, իսկ փակմանը ցուցադրվելու է ռուսաստանաբնակ հայազգի երիտասարդ ռեժիսոր Աննա Մելիքյանի «Սիրո մասին. միայն մեծահասակների համար» ֆիլմով: «Սիրո մասին. միայն մեծահասակների համար» ֆիլմի երկրորդ անվանումն է «Սիրո մասին 2»: Նշենք, որ Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը 2015-ին «Կինոտավր» 26-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին էր արժանացել, իսկ 2016-ին «Ոսկե արծիվ» կինոմրցանակաբաշխությունում ճանաչվել է «Լավագույն ֆիլմ»-ը:
Ռիա նովոստիի հաղորդմամբ, «Կինոտավր» կինոփառատոնն անցկացվելու է հունիսի 7-14-ը Սոչիում: Փառատոնի ժյուրին գլխավորելու է Ազգերի թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասան Եվգենի Միրոնովը:
Ինտերֆաքսը գրում է, որ «Կինոտավր»-ի մրցութային ծրագրում ընդգրկվել է 14 ֆիլմ: Ոչ մրցութային ծրագրում ներկայացվելու է Կարեն Շահնազարովի «Աննա Կարենինա» սերիալի կինոտարբերակը, Անդրեյ Զվյագինցևի «Ոչ սեր» ֆիլմը, որը ներկայացված է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում:
Հարակից հրապարակումներ`
- Ջոն Մալկովիչը խաղալու է Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմի շարունակության մեջ
- Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն արժանացել է «Ոսկե արծիվ» մրցանակի
- Աննա Մելիքյանի ֆիլմը «Կինոտավրի» գլխավոր մրցանակն է ստացել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան