Հիմա Երևանում պասիվության շրջան է. Կարեն Քոչարյան
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի համար Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները զարմանալի չեն, ավելին՝ կանխատեսելի էին։
«Ես առաջին օրվանից եմ ասել, որ Հանրապետականը կհավաքի 70, «Ելք» դաշինքը՝ 25, «Երկիր ծիրանին»՝ 5 տոկոս։ Տոկոսներն իմ նշածից մի փոքր են ավելի ստացվել»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա։
Հարցին՝ ինչո՞վ կարող է պայմանավորված լինել ընտրություններին երևանցիների աննախադեպ պասիվությունը, քաղտեխնոլոգը հիշեցեց՝ ընդամենը մեկ ամիս առաջ կայացած խորհրդարանական ընտրություններում ևս մայրաքաղաքի բնակիչները մեծ ակտիվություն չէին ցուցաբերել (58,46 տոկոս)։
«Երևանցիները, որպես կանոն, ընտրությունների ժամանակ կամ շատ ակտիվ են լինում, կամ շատ պասիվ։ Հիմա Երևանում պասիվության շրջան է»,- ասաց Կարեն Քոչարյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանում ընտրություններում հաղթանակ է տարել Հայաստանի հանրապետական կուսակցությունը։
ԿԸՀ-ն ժամը 3:10-ի դրությամբ մշակել է բոլոր 474 տեղամասերի տվյալները։ Նախնական տվյալների համաձայն՝ ՀՀԿ-ն ստացել է 71,25 տոկոս կամ 240036 քվե, «Ելք» կուսակցությունների դաշինքը՝ 21 տոկոս կամ 70731 քվե և «Երկիր ծիրանի կուսակցությունը՝ 7,75 տոկոս կամ 26109 քվե։
ԿԸՀ նախնական տվյալներով, մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 345.226 մարդ կամ ընտրողների 40,99%-ը:
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ-ն կազմվեց Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների նախնական արձանագրությունը
- ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 474 տեղամասի նախնական արդյունքները
- Ո՞վ կդառնա Երևանի քաղաքապետ. ԿԸՀ թարմացվող տվյալներ
- ԿԸՀ նախնական տվյալներով ՀՀԿ-ն ստացել է ձայների 71,04%-ը
- ԿԸՀ-ն դիմում-բողոքներ չի ստացել. ԿԸՀ ներկայացուցիչ
- Ուշի-ուշով հետևում և ուսումնասիրության առարկա ենք դարձնում խախտումների մասին ցանկացած հաղորդագրություն. ԿԸՀ նախագահ
- Երևանի ավագանու ընտրություններն աննախադեպ են. ԿԸՀ Իրավաբանական վարչության պետ