Պուտինը չի պատասխանել նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հարցին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ չի պատասխանել 2018 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հարցին, գրում է «Գազետա.ռու»-ն։
«Կես տարի առաջ պատասխանելով գործընկերեներիս հարցին՝ մասնակցելու եք հաջորդ նախագահական ընտրություններին՝ ասել էիք, որ այդ հարցին պատասխանելու համար ժամանակ պետք է անցնի։ Չի անցել արդյոք այդ ժամանակը»,- հարցրել է «Կոմսոմոլսկայա պրավդայի» լրագրող Դմիտրի Սմիրնովը։
«Ոչ»,- կարճ պատասխանել է Պուտինը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան