Փոստանջյան. Դեպքից անցել է ավելի քան 24 ժամ, սակայն իրավապահների կողմից արձագանք չկա
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցների նախաձեռնությամբ և նրանց անմիջական մասնակցությամբ իմ և իմ դստեր՝ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ տեղի է ունեցել բռնություն: Բռնությամբ հասցված մարմնական վնասվածքների պատճառով ես և Լիլիթ Դրամփյանը դիմել ենք բժշկական օգնություն ստանալու համար «Շտապ օգնություն» և «Արմենիա» բժշկական հիմնարկներ: Վերը նշված ծառայությունները արձանագրել են մեզ պատճառված մարմնական վնասվածքները ու դրանք ստանալու հանգամանքները, և այդ տեղեկատվությունը, համաձայն սահմանված կարգի, փոխանցել են համապատասխան իրավապահ մարմնին:
Բացի վերը նշվածից՝ ԶԼՄ-ները նույնպես հրապարակել են մեր նկատմամբ կատարված բռնությունը: Դեպքից անցել է ավելի քան 24 ժամ, սակայն իրավապահ մարմինների կողմից համապատասխան գործողություն կատարելու վերաբերյալ արձագանք չկա:
Ակնհայտ արտառոց դեպք է, երբ ուղեղի ցնցում ախտորոշմամբ մարդուն տեղափոխում են հիվանդանոց, և այդ մասին տեղեկացված իրավապահ մարմինը միջոցներ չի ձեռնարկում՝ իրականացնելու իր պարտականությունները` անցկացնելու հետաքննություն:
Հայաստանի Հանրապետությունում ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Եթե առկա է նման փաստի վերաբերյալ հայտարարություն, պետության պարտականությունն է` ի դեմս իրավապահ մարմնի կատարել համապատասխան հետաքննություն՝ օգտագործելով բավարար միջոցներ վերացնելու իրավունքի խախտումը:
Հայաստանի Հանրապետությունում անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից՝ խտրականությունն արգելվում է»:
Հարակից հրապարակումներ`
- Զարուհի Փոստանջյանի հետ կապված միջադեպը չի ստվերի ընտրական ողջ գործընթացը. ԿԸՀ նախագահ
- Աշոտյան. Մեր հյուրընկալությունը չի կարելի չարաշահել
- «Ելք». Զարուհի Փոստանջյանի նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել
- Հիվանդանոցում հաստատվել է Փոստանջյանի դստեր «ուղեղի ցնցում» ախտորոշումը. նեյրովիրաբույժ
- Մուկուչյան. Անընկալելի բան է
- Ոտնձգություն թույլ տված անձինք պատասխանատվության են կանչվելու. Զարուհի Փոստանջյան
- Ոստիկանություն. Փոստանջյանի դստերը բերման ենթարկելու վերաբերյալ հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում
- Փոստանջյանի նկատմամբ ոստիկանների գործողությունների նյութերը ՄԻՊ-ը կուղարկի ոստիկանություն՝ վարույթ սկսելու պահանջով
- Տ. Մարգարյանի շտաբում ավագանու տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նյութերի նախապատրաստումը կհանձնարարվի ՀՔԾ-ին
- «Ես այնտեղ բռնի ուժի ականատես չեմ եղել». դատախազության ներկայացուցիչ
- Փոստանջյանի դստերը ոստիկանություն տեղափոխող մեքենան ճանապարհին փչացել է
- ՀՀԿ նախընտրական շտաբը կոչ է անում ջանքեր գործադրել ընտրությունների օրինական ընթացքը ապահովելու համար
- «Խուժաններ, գողեր». Լարված իրավիճակ Տարոն Մարգարյանի շտաբներից մեկում
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան