ԻՊ ահաբեկիչները Եփրատի ափին ոչնչացրել են հնագույն արձաններ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Եփրատի միջին հովտում գտնվող սիրիական Դուրա-Եվրոպոս պատմական քաղաքում ոչնչացել է հնագույն արձաններ: Կոմերսանտը, հղում անելով Al Manar-ին, գրում է, որ ահաբեկիչները տեսանյութ են տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են ծանր մուրճով ոչնչացնում արձաններ ու արտեֆակտեր:
Աղբյուրը հիշեցնում է, որ անցած տարվա դեկտեմբերին ԻՊ ահաբեկիչերն իրենց հսկողության տակ էին վերցրել Պալմիրան, որտեղ ավերել էին մշակութային հուշարձաններ: Պալմիրան սիրիական բանակն ազատագրել է այս տարվա մարտի 1-ին:
Դուրա-Եվրոպոս քաղաքը հիմնադրել է Սելևկոս I թագավորը մ․թ․ա․ մոտ 300 թվականին, Դուրա քաղաքի տեղում։ Մ․թ․ա․ 2-րդ դարի կեսին եղել է պարսկական թագավորության, իսկ մ․թ․ա. 165 թ-ից՝ Հռոմի տիրապետության տակ։ Ասորիքի, Իրանի ու Միջագետքի միջև հանդիսացել է քարավանային առևտրի կենտրոն։ Պահպանվել են պարսկական, հռոմեական և Սասանյանների տիրապետության շրջանում կառուցված ամրություններ, տաճարներ։ Պեղումները կատարվել են 1922—1937 թթ.-ին (ընդհատումներով)։ Գտնվել են հունարեն, լատիներեն, արաբերեն վավերագրեր։
Isis says it discovered new ancient ruins in al-Salhiyah, Albukamal. (Dura-Europos ruins). Statues destroyed: pic.twitter.com/HVAQrwT7AG
— Hassan Hassan حسن (@hxhassan) May 13, 2017
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում գնահատել են Պալմիրայի հուշարձաններին հասցված վնասը
- Սիրիական բանակը վերահսկողություն է սահմանել Պալմիրայի պատմական հատվածի նկատմամբ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը Պալմիրայում հնագույն թատրոնի ոչնչացումը համարում է ռազմական հանցագործություն