Իրանի ԱԳՆ-ի արձագանքը՝ թուրք-իրանական սահմանում կառուցվող պատին
Իրանը կարևորում է Թուրքիայի հետ սահմանում կայունության ապահովումը,-իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին:
Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Թուրքիայի՝ Իրանի սահմանին պատ կառուցելու մասին որոշմանը, մասնավորապես ասել է. «Թուրքական կողմը մեզ տեղեկացրել է այդ գործընթացի վերաբերյալ: Սակայն պետք է նշել, որ այդ պատը չի կառուցվում սահմանի զրոյական կետում:
Իհարկե ցանկացած քայլ, որը կարող է երկրների սահմանների անվտանգության ու կայունության ապահովմանը նպաստել, Թեհրանը ողջունում է: Սահմանային անվտանգությունն Իրանի և Թուրքիայի համար կարևոր է»:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի ԱԳՆ. Թուրքիան մեզ տեղյակ չի պահել սահմանին պատ կառուցելու իր մտադրության մասին
- Թեհրանն արձագանքել է Թուրքիայի կողմից Իրանի սահմանին պատ կառուցելուն
- Թուրքիան պատրաստվում է Իրանի հետ սահմանին պատ կառուցել