Տիգրան Մուկուչյանը՝ ավագանու ընտրություններում քաղաքացիների ցածր մասնակցության մասին
«Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ ընտրություններին մասնակցում էր ընդամենը երեք քաղաքական ուժ, ինչն, իհարկե, իր ազդեցությունը կարող էր ունենալ մասնակցության թվի վրա»,- լրագրողների հետ զրուցում ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչի՞ հետ եք կապում Երևանի ավագանու ընտրություններին ցածր մասնակցությունը, արդյո՞ք հասարակության շրջանում հիասթափություն տեսնում եք:
Նշենք, որ նախօրեին կայացած ավագանու ընտրությունների քվեարկության մասնակցությունը կազմել է 40,99 տոկոս:
Տ. Մուկուչյանն ասաց, որ բազմաթիվ քաղաքացիներ, ըստ էության, գնում են ընտրական տեղամաս բացառապես ելնելով այն հանգամանքից, թե որքանով են վերջիններս ուզում իրենց կողմ քվեն տալ այս կամ այն կուսակցությանը:
«Կարծում եմ՝ այդ գործոնն ևս ունեցավ որոշակի ազդեցություն մասնակցության թվի հետ կապված: Իսկ հիասթափություն չեմ տեսնում: Յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչպես իրացնի իր ընտրական իրավունքը: Եթե մարդ որոշում է, որ իր ընտրական իրավունքը պետք է իրացնի ընտություններին չմասնակցելով, դա վերջինիս իրավունքն է»,- նշեց ԿԸՀ նախագահը:
Ընտրությունների նախնական արդյունքներով ընտրություններին մասնակցած ուժերից «Ելք»-ը ստացել է 21,00 տոկոս, «Երկիր Ծիրանի»՝ 7,75 տոկոս, ՀՀԿ՝ 71.25 տոկոս:
Հարցին, թե քաղաքական ուժերից ո՞վ քանի մանդատ կստանա Երևանի ավագանիում, Տ. Մուկուչյանն ասաց, որ նման հաշվարկ կատարում են ընտրությունների վերջնական արդյունքի ամփոփումից հետո: Վերջնական արդյունքներն ամփոփվում են քվեարկության 7-րդ օրը:
«Մինչև ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփում կա ժամկետ, որը նախատեսված է դիմում-բողոքներ ներկայացնելու, գրանցամատյաններում արված գրառումներն ուսումնասիրելու, դրանցով համապատասխան որոշումներ կայացնելու համար:
Երբ վերջնական արդյունքների արձանագրությունը կկազմվի, այդ ժամանակ արդեն համապատասխանաբար մանդատների բաշխումը կիրականացվի»,- նշեց նա՝ հավելելով, որ մանդատների բաշխման բանաձևը հեշտ է՝ ավագանու 65 մանդատը բաժանվելու է երեք քաղաքական ուժի միջև՝ նրանց ստացած ձայներին համամասնական:
Հարակից հրապարակումներ`
- Քանակական առումով հաղորդումները, հրապարակումները աննախադեպ քիչ էին. ԿԸՀ նախագահ
- ԿԸՀ-ն կազմվեց Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների նախնական արձանագրությունը
- Նախնական տվյալներ. Երևանում քվեարկել է ընտրողների 40.99 տոկոս
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին