Հայաստանի ԱԳՆ-ն պարզում է՝ կա՞ն արդյոք Եմենում ՀՀ քաղաքացիներ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այս պահին տեղեկություններ չունի՝ արդյոք Եմենում ՀՀ քաղաքացիներ կան, թե ոչ։ Հարցը ծագել է Եմենի մայրաքաղաք Սանայում խոլերայի բռնկման հետ կապված։
Panorama.am-ի թղթակցին ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը փոխանցեց, որ փորձ է արվում այս առնչությամբ տեղեկություններ ճշտել։
Հիշեցնենք, որ Եմենի մայրաքաղաք Սանայում խոլերայի բռնկման պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր, որ ապրիլի վերջին խոլերայի բռնկումից Եմենում մահացել է 115 մարդ։ Կազմակերպության ներկայացուցիչ Դոմինիկ Սթիլհարթի տվյալներով, իշխանությունները 14 նահանգներում գրանցել են վարակի ավելի քան 8500 դեպք։
Եմենի առողջապահության նախարարությունը կոչ է արել միջազգային հումանիտար կազմակերպություններին երկրին օգնել խոլերայի համաճարակի դեմ պայքարելու գործում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան