Եմենի ԱՆ-ը խնդրել է միջազգային հումանիտար կազմակերպություններին օգնել խոլերայի դեմ պայքարում
Եմենի մայրաքաղաք Սանայում խոլերայի բռնկման պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր, որ ապրիլի վերջին խոլերայի բռնկումից Եմենում մահացել է 115 մարդ։ Կազմակերպության ներկայացուցիչ Դոմինիկ Սթիլհարթի տվյալներով, իշխանությունները 14 նահանգներում գրանցել են վարակի ավելի քան 8500 դեպք։
Եմենի առողջապահության նախարարությունը կոչ է արել միջազգային հումանիտար կազմակերպություններին երկրին օգնել խոլերայի համաճարակի դեմ պայքարելու գործում: Եմենի առողջապահության համակարգը, որը մի քանի տարի տևող հակամարտության հետևանքում սաստիկ տուժել է, անկարող է համաճարակը հաղթահարել։
Երկրում 2014 թվականից շարունակվում է զինված հակամարտությունը, որում մի կողմից հանդես են գալիս շիաների «Անսար Ալլա» ապստամբ հուսիթները, մյուս կողմից՝ կառավարական ուժերը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան