«Օտարները հայ ճարտարապետության մասին» ՝ Զվարթնոցում
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում մայիսի 19-ին կբացվի «Օտարները հայ ճարտարապետության մասին» ցուցահանդեսը:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ թանգարանի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու օտարազգի հայտնի երախտավորների (ֆրանսիացիներ` Ժան Շարդեն և Ժան-Միշել Թիերի, ավստրիացի պատմաբան, պրոֆեսոր Յոզեֆ Ստրժիգովսկի, ռուս հնագետ, արվեստագետ, պատմական գիտությունների դոկտոր Անատոլի Յակոբսոն, իտալացի ճարտարապետ, արվեստաբան, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Պաոլո Կունեո, ճարտարապետության պատմաբան, արվեստագիտության դոկտոր ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Նիկոլայ Տոկարսկի, իտալացի ճարտարապետ, արվեստի պատմաբան և պրոֆեսոր Ադրիանո Ալպագո Նովելո և այլք) գործունեությանը, ովքեր ուսումնասիրել ու համայն մարդկությանն են ներկայացրել հայ ճարտարապետական գոհարները, չափագրել են բավական մեծ թվով հուշարձաններ, իրենց մասնագիտական կարծիքը հայտնել հայկական ճարտարապետական ոճի ինքնուրույնության և կրած ազդեցությունների մասին:
Կներկայացվեն Յակոբսոնի և Տոկարսկու անձնական ֆոնդերից նամակներ, չափագրություններ, լուսանկարներ, կցուցադրվի Գառնիի պեղումներից հայտնաբերված «Ցուլի գլուխ»-ը: Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Ալպագո Նովելոյի իտարելեն, Յոզեֆ Ստրիժիգովսկու գերմաներեն հրատարակված գրականությանը, որոնցում օգտագործվել են Թորոս Թորամանյանի կատարած լուսանկարները, չափագրությունները: Ներկայացվելու են նաև Պաոլո Կունեոյի իտալերեն երկհատորյակը, Միշել Թիերիի` ֆրանսերեն, Հենրիխ Ֆինիս Բլոս Լինչի` սլավոներեն, հայերեն աշխատությունները, մանրակերտներ և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտության ֆոնդից այլ նյութեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան