Թուրքիայի նախագահը մեկնել է ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ, որտեղ մայիսի 16-ին պետք է հանդիպում ունենա նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Էրդողանը անձնական ինքնաթիռով ԱՄՆ է ուղևորվել Պեկինից՝ Չինաստանում ավարտված այցից հետո:
Այցի ընթացքում Թուրքիայի նախագահին կուղեկցեն առաջին տիկին Էմինե Էրդողանը, Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին, Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Բերաթ Ալբայրաքը և ազգային անվտանգության նախարար Ֆիքրի Ըշըքը:
Թրմափի հետ կայանալիք հանդիումից առաջ ԱՄՆ-ի թուրքական համայնքն ու հասարակական կազմակերպությունները Սպիտակ տան Լաֆայեթի այգում պատրաստվում են դիմավորել Էրդողանին: Աղբյուրի համաձայն՝ մայիսի 16-ին կայանալիք հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի հայ համայնքը պատրաստվում է ցույց անցկացնել Լաֆայեթի այգում՝ ընդդեմ Էրդողանի այցի:
Թուրքական «Yeni Şafak» թերթի պնդմամբ՝ հակաէրդողանական քայլեր են նախաձեռնում նաև ԱՄՆ-ում բնակվող և Թուրքիայում ահաբեկչական խմբավորման պարագլուխ համարվող Ֆեթհուլլահ Գյուլենի կողմնակիցները: Տեղի ոստիկանությունն էլ աշխատանքներ է տանում՝ մարդաշատ վայրերում անվտանգության խստացված ռեժիմ սահմանելու և հակադիր խմբերի հնարավոր բախումները կանխելու համար:
Աղբյուրը հիշեցնում է, որ մայիսի 16-ին նախատեսված է Թրամփի և Էրդողանի երկկողմ հանդիպումը Սպիտակ Տանը: Այնուհետև տեղի կունենան նաև պատվիրակությունների մակարդակով հանդիպումներ: Հնադիպման օրակարգում կլինեն ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդական ուժերին զինամթերքի տրամադրման հարցը, Սիրիայի, Իրաքի հիմնախնդիրները և այլ արդի թեմաներ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին