ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 474 տեղամասի նախնական արդյունքները
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում ներկայացված է նախօրեին կայացած Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները բոլոր՝ 474 տեղամասերից ստացված տվյալների հիման վրա։
Ըստ այդ՝
«Ելք» կուսակցությունների դաշինքը ստացել է 70 հազար 731 քվե կամ 21,00 տոկոս
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 26 հազար 109 քվե կամ 7,75 տոկոս
«Հայաստանի Հանրապետական» կուսակցություն՝ 240 հազար 036 քվե կամ 71.25 տոկոս
Հիշեցնենք, որ «Ելք»-ի կողմից քաղաքապետի թեկնածու էր առաջադրվել Նիկոլ Փաշինյանը, «Երկիր Ծիրանի»-ի՝ Զարուհի Փոստանջյանը, ՀՀԿ-ի՝ Տարոն Մարգարյանը:
Նախնական տվյալներով, Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 345 հազար 226 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 40,99 տոկոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին