Կիմ Չեն Ինը հրահանգել է նախապատրաստվել նոր հրթիռային փորձարկման
Հյուսիսային Կորեան իրականացնելու է բալիստիկ հրթիռների նոր փորձարկում: «Ռոսսիա 24»-ը, հղում անելով ԿԴԺՀ-ն պետական տեղեկատվական գործակալությանը, գրում է, որ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինն արդեն դրանց նախապատրաստման հետ կապված հանձնարարականներ է տվել գիտնականներին և տեխնոլոգներին:
Նախօրեին նա հայտարարել էր, որ երեկվա փորձարկումը հաջող է եղել: Միջին հեռավորության հրթիռը, ըստ գնահատականների, թռել է մոտ 800 կմ:
Ամերիկյան իշխանություններն արդեն կոչ են արել միջազգային հանրությանը ուժեղացնել Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները և հիշեցրել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արգելում է Հյուսիսային Կորեային միջուկային զենքի մշակման ցանկացած գործունեություն: Բայց Փհենյանից նշել են, որ լիարժեք իրավունք ունեն ամրապնդել իրենց պաշպանությունը հատկապես ԱՄՆ-ի հետ ունեցած լարված հարաբերությունների ֆոնին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան