Զարուհի Փոստանջյանի հետ կապված միջադեպը չի ստվերի ընտրական ողջ գործընթացը. ԿԸՀ նախագահ
«Ոչ, չի ստվերի: Ընտրական գործընթացը երբևէ չպետք է դիտել որպես մինապատած դաշտ, և մեկ քայլ աջ կամ ձախ՝ անդառնալի կորուստ է լինում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նախօրեին քաղաքապետի թեկնածու Զարուհու Փոստանջյանի հետ ՀՀԿ շտաբում գրանցված միջադեպը կարող է ստվերել ողջ ընտրությունները:
Նա նշեց, ընտրական գործընթացում հաշված ժամերի ընթացքում իրավահարաբերության մեջ են մտնում հարյուր հազարավոր քաղաքացիներ. «Իհարկե, կարող են լինել միջադեպեր: Օրենքի տարրական պահանջն է, որ այդ միջադեպերը քննության առարկա հանդիսանան, դրանց վերաբերյալ իրավական գնահատականներ տրվեն: Բայց երբ խոսում ենք ընտրության ստվերման մասին, միանշանակ պետք է կապել ընտրությունների արդյունքի հետ: Իսկ այս պարագայում դատողություններ անելու համար պետք է դիտարկել այդ ամբողջի համադրությունը, կապը»:
Տ. Մուկուչյանը նաև ասաց, որ միջադեպը տեղի է ունեցել տեղամասային կենտրոնից դուրս:
«Այն, ինչ կատարվում էր տեղամասային կենտրոններում, կարելի էր հետևել ուղիղ հեռարձակման միջոցով ու ամեն մեկը դատողություն աներ իր համար: Հետևելով այդ ամենին՝ մեր դատողությունն այն է, որ ընտրական գործընթացն ընթացել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան»,- հավելեց ԿԸՀ նախագահը:
Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի հետ կապված միջադեպին, Տ. Մուկուչյանն ասաց. «Ընտրությունների նախորդ գիշեր տարածեց հաղորդագրություն, որ ընտրատեղամասից տեղափոխում են չհրկիզվող պահարանը: Հնչեցին տարբեր կարծիքներ, դատողություններ: Տեղում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ այդ չհրկիզվող պահարանը որևէ կապ չունի այն չհրկիզվող պահարանի հետ, որում պահվում էին ընտրական փաստաթղթերը: Ըստ էության, ներկայացվել էր ինչ-որ տեղեկություն ինչ-ինչ լսածի, ենթադրությունների, որոշակի սեփական դատողությունների վրա:
Դրանից հետո հերքվեց այդ ամբողջը: Լսեցի՞ք հերքման թեկուզ մեկ բառ: Իհարկե, ոչ:
Շարունակությունը եղավ երեկվա միջադեպը: Ընտրական շտաբները կուսակցությունների կողմից բացվում են, որպեսզի վերջիններս կարողանան դրանց միջոցով կազմակերպել իրենց մասի ընտրական իրավունքի իրականացումը: Այստեղ խնդիրը ոչ թե վերաբերում է տարածքի անձեռնմխելի լինելուն, կամ չլինելուն, այլ նրան, որ բացառապես ասեկոսեների, ենթադրությունների, անհասկանալի աղբյուրներից ստացված տեղեկությունների և այլնի հիմքով մուտք գործել և որևէ կուսակցության ընտրական շտաբում պարալիզացնել վերջիններիս աշխատանքը, դա ուղղակի անընկալելի է»:
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. Մեր հյուրընկալությունը չի կարելի չարաշահել
- «Ելք». Զարուհի Փոստանջյանի նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել
- Հիվանդանոցում հաստատվել է Փոստանջյանի դստեր «ուղեղի ցնցում» ախտորոշումը. նեյրովիրաբույժ
- Մուկուչյան. Անընկալելի բան է
- Ոտնձգություն թույլ տված անձինք պատասխանատվության են կանչվելու. Զարուհի Փոստանջյան
- Ոստիկանություն. Փոստանջյանի դստերը բերման ենթարկելու վերաբերյալ հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում
- Փոստանջյանի նկատմամբ ոստիկանների գործողությունների նյութերը ՄԻՊ-ը կուղարկի ոստիկանություն՝ վարույթ սկսելու պահանջով
- Տ. Մարգարյանի շտաբում ավագանու տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նյութերի նախապատրաստումը կհանձնարարվի ՀՔԾ-ին
- «Ես այնտեղ բռնի ուժի ականատես չեմ եղել». դատախազության ներկայացուցիչ
- Փոստանջյանի դստերը ոստիկանություն տեղափոխող մեքենան ճանապարհին փչացել է
- ՀՀԿ նախընտրական շտաբը կոչ է անում ջանքեր գործադրել ընտրությունների օրինական ընթացքը ապահովելու համար
- «Խուժաններ, գողեր». Լարված իրավիճակ Տարոն Մարգարյանի շտաբներից մեկում
- Տիգրան Մուկուչյանը՝ տեղաշարժած պահարանի մասին
- Փոստանջյան. Մի քանի տեղամասերից հեռարձակումը չի գործում
- Զարուհի Փոստանջյան. Մենք իշխանություններին տալիս ենք հումանիտար ճանապարհ
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան