Ֆրանսիայի թանգարաններից մեկից գողացել են 1 միլիոն եվրո արժողությամբ թագ
Ֆրանսիայի Լիոն քաղաքի կրոնական արվեստ թանգարանից գողացել են ավելի քան 1 միլիոն եվրո արժողությամբ Մարիամ Աստվածածնի թագը: Գազետա.ռու կայքը, հղում անելով RFI-ին գրում է, որ չնայած թանգարանում գործել է անվտանգության բարդ համակարգ, բայց գողերը կարողացել են մտնել: Թագից բացի, նրանք գողացել են մատանի և մշտական հավաքածուից բաժակ:
Թագը պատրաստված է եղել 1899 թվականին: Այն զարդարված է գրեթե 1,8 հազար թանկարժեք քարերով և մարգարիտներով:
Թանգարանում պատմել են, որ ամեն մի թանկարժեք քար 2016 թվականին ցուցակագրվել է, և դա կարող է օգնել պարզել թագի ցանկացած մասի գտնվելու վայր: