Ժամանակավորապես արգելվել է խեցգետնի որսը
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը այսօր հրաման է ստորագրել հանրապետության ջրային տարածքներում խեցգետնի որսի ժամանակավորապես արգելքի մասին։
«Համաձայն «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ կետի, «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի «է)» կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N1237-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված N1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի 2017 թվականի մայիսի 5-ի N 2459-72 և «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության 2017 թվականի մայիսի 4-ի N 25-119-Ն գրությունները
Հրամայում եմ`
Խեցգետնի ձվադրման ժամանակահատվածում 2017 թվականի մայիսի 15-ից մինչև հուլիսի 31-ը ժամանակավորապես դադարեցնել Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում խեցգետնի որսը:
«Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին` սույն հրամանի կատարման նպատակով իրականացնել հսկողություն Սևանա լճի առափնյա տարածքներում և գետաբերաններում:
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին` օրենքով սահմանված կարգով սույն հրամանի ուժի մեջ մտնելու օրվանից երկօրյա ժամկետում ներկայացնել սույն հրամանի կատարումն ապահովող վերահսկողական միջոցառումների ծրագիր»,-ԲՆ մամուլի ծառայության հողարդմամբ՝ ասված է նախարարի հրամանում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին