Հասարակություն 15:12 15/05/2017 Հայաստան

«Որ մաման ասում է` հա ջան, այ դա եմ սիրում». մի խնամատար ընտանիքի պատմություն

Ընտանիքի օրն առանձնահատուկ նշանակություն ունի վանաձորցի ամուսիններ Բաբկեն Պետրոսյանի և Քնարիկ Անտոնյանի համար, ովքեր խնամատար ծնողների լավագույն օրինակն են Հայաստանում: Այսօր արդեն հայոց բանակում ծառայող Գոռը 2006 թվականին Վանաձորի մանկատնից տեղափոխվեց Քնարիկի և Բաբկենի ընտանիք։

«Առաջին խնամատար ընտանիքներից մեկն ենք եղել, այս տարիների ընթացքում բազմաթիվ դժվարություններ ենք հաղթահարել՝ երեխան էլ մեզ հետ։ Մեր կողքին են եղել բոլորը՝ հարևաններից, բարեկամներից սկսած մինչև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու հոգեբաններ»,- այսօր Ընտանիքի միջազգային օրվա առթիվ խնամքի ծառայությունները Հայաստանում թեմայով քննարկման ժամանակ պատմեց Բաբկեն Պետրոսյանը։

«9 տարեկան որդուս կորցրեցի երկրաշարժի ժամանակ։ Տարիներ անց հենց այդ նույն տարիքում մեր տուն եկավ Գոռը։ Եղել են դժվարություններ, բայց ամեն ինչ արդեն անցյալում է։  Անբացատրելի էր զգացողություններս, երբ առաջին անգամ մեր տնից Գոռին դպրոց ճանապարհեցի, երբեք չեմ մոռանա նրա ուրախությունը։ Չեմ մոռանա նաև այն օրը, երբ մի անգամ մանկատնից մեր տուն էին եկել, երեխան սենյակից դուրս չէր գալիս, երբ հարցրի ինչու չես գալիս, ասաց՝ «վախենում եմ նորից ինձ հետ տանեն»»,- հիշողություններով կիսվեց տիկին Քնարիկը։

Քննարկման ժամանակ մասնակիցներից մեկի հարցին, թե ինչպես է տղան դիմում նրան՝ Բաբկեն Պետրոսյանը պատասխանեց՝ «մամա-պապա, ինչպես մնացած երեխաներն իրենց ծնողներին», հետո ժպիտով հավելեց՝ «բայց սկզբից պապա է ասել»։

Հանդիպմանը ներկա ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանն էլ պատմեց, որ հերթական այցի ժամանակ, երբ արդեն չորրորդ դասարանցի Գոռին հարցրել է, թե ինչն ես ամենաշատը սիրում, նա պատասխանել է՝ «որ դպրոցից գալիս եմ, գալիս եմ, գալիս եմ, հասնում եմ տուն ու կանչում մամա, ասում է հա ջան, այ դա եմ սիրում»։

Միրա Անտոնյանը նշեց, որ ամուսնները լավագույն օրինակը կարող են դառնալ շատ ու շատ ընտանիքների համար։

«Այսօր Երևանում և հանրապետության տարբեր մարզերում 21 խնամատար ընտանիք ունենք՝ 25 երեխաներով։ Խնամատար ընտանիքներն հնարավորություն են տալիս են, որ խնամքի հաստատություններում գտնվող շատ երեխաներ ստանան ընտանեկան ջերմություն և լիարժեք քաղաքացի մեծանան։  Այն նույն գումարով, որն այսօր ծախսվում է անբարենպաստ ընտանիքներից երեխաներին հաստատություններ բերելու և հոգ տանելու համար մինչև չափահաս դառնալը, շատ ավելի կարելի է անել, եթե փոխենք ծառայություններ մատուցելու մոտեցումները»,-ասաց Միրա Անտոնյանը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Մարգարյանը տեղեկացրեց, որ 2017-18 թվականներին խնամքի այլընտրանքային ծառայություններ մատուցելու հարցում ուշադրության կենտրոնում է լինելու Լոռու մարզը։

Այսօր Վանաձորի մանկատանն ապրում է 66 երեխա, Վանաձորի գիշերային խնամքի և պաշտպանության հաստատությունում՝ 106 երեխա, 173 երեխա հատուկ դպրոցներում, 5-ը՝ խնամատար ընտանիքներում։

«Մեր նպատակն է այնպես անել, որ ոչ մի ընտանիք ստիպված չլինի իր երեխային մանկատանը կամ գիշերօթիկ հաստատությունում պահելու։  Սակայն եթե այդպիսի հաստատություններում բնակվող երեխային հնարավոր չի լինում վերադարձնել կենսաբանական ընտանիք, այլընտրանքային ծրագրերի միջոցով պետք է այնպես անել, մանկատները, գիշերօթիկները փոխարինվեն ընտանեկան տիպի հաստատություններով, որպեսզի երեխաները մեծանան խնամատար ընտանքիներում։Պետք է միջոցներ ձեռնարկելով նպաստենք ընտանիքում մեծացած երեխաների հասարակություն մուտք գործելուն»,-ասաց փոխնախարարը։

«Սեյվ դը չիլդրեն» հայաստանյան գրասենյակի երեխայի պաշտպանության փորձագետ Գրիգորի Գրիգորյանցի խոսքով՝ շատ դեպքերում երեխաներին կեսաբանական ընտանքի վերադարձնելը չի բխում երեխայի լավագույն շահից և այստեղ առաջ են գալիս խնամքի այլընտրանքային ծրագրերը։

Նշենք, որ կյանքի դժվար իրավիճակներում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների ստեղծման նպատակով Հայաստանում իրենց ջանքերն են համախմբել Հայաստոնւմ ՄԱԿ-ի մանկական հիմանդրամը, ԱՄՆ ՄԶԿ Կայուն զարգացման գրասենյակը, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը, «Սեյվ դը չիլդրեն» հայաստանյան գրասենյակը, ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն հիմանդրամը և «Հույսի կամուրջ» ՀԿ-ն։





Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:01
«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ հոկտեմբերին Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանն ու...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էդգար Ղազարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 6 պաշտոնյայի հեռացրեց պաշտոնից, որից երկուսի նշանակման մասին հայտնեց վաղ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ նախաձեռնող նիստը, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի և որը վարում է Նիկոլ Փաշինյանը,...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Նպատակը հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ
«Փաստ» թերթը գրում է. «Կադրային վերջին փոփոխությունները բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ինչն, ի դեպ, հենց Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ Երևանի փոխքաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան
«Հրապարակ» թերթը գրում է. «Բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում այն մասին, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նույնիսկ նոր պաշտոնների նշանակի
«Փաստ» թերթը գրում է. «Այսպես կոչված՝ «վոթցափյան պաշտոնանկությունների» թեմայի հետ կապված տարբեր...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը արդեն հավաքել է ընդդեմ տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակներում տեղի ունեցող միջոցառումները
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքական զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են արել, այլևս...
Աղբյուր` Panorama.am
08:29
Սա տգիտnւթյnւնից բացի նաև ստnրnւթյnւն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Արևմտյան Հայաստանի» ու Բաքվի կողից շրջանառվող...
Աղբյուր` Panorama.am
08:15
Տիչինայի փողոցում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes-Benz»-ը, կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am
23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}