Հայաստանյան 3 համալսարան Բեռլինում առաջին անգամ մասնակցել է «Study World-2017» ցուցահանդեսին
Մայիսի 12-ից 13-ը Բեռլինում կայացել է «Study World–2017» ամենամյա միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցել են մոտ 150 համալսարաններ աշխարհի տարբեր երկրներից:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, Գերմանիայում ՀՀ դեսպանության և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) աջակցությամբ Հայաստանից առաջին անգամ վերոնշյալ միջոցառմանը մասնակցել են Երևանի պետական համալսարանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Հայաստանի ամերիկյան համալսարանը:
Ցուցահանդեսի շրջանակներում հայաստանյան ԲՈՒՀ-երը ներկայացրել են իրենց կրթական ծրագրերը, Հայաստանում ուսանելու հնարավորություններն ու առավելությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները