Արտաշատ համայնքի ավագանին որոշում է կայացրել վաղաժամկետ դադարեցնել Արգամ Աբրահամյանի լիազորությունները
Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանին, հիմք ընդունելով իրեն հասցեագրված Արտաշատ համայնքի ղեկավար Արգամ Հովիկի Աբրահամյանի դիմումը՝ որոշում է կայացրել Ազգային Ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ մայիսի 18-ից վաղաժամկետ դադարեցնել վերջինիս՝ Արտաշատ համայնքի ղեկավարի լիազորությունները: Այս մասին ասված է համայնքապետարանի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։
Որոշման նախագծի մեջ, մասնավորապես, նշված է.
«Հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանուն հասցեագրված Արտաշատ համայնքի ղեկավար Արգամ Հովիկի Աբրահամյանի դիմումը` Հայաստանի Հարապետության Ազգային Ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածով. ո ր ո շ ո ւ մ է`
1.Ազգային Ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ, ս/թ մայիսի 18-ից վաղաժամկետ դադարեցնել Արգամ Հովիկի Աբրահամյանի Արտաշատ համայնքի ղեկավարի լիազորությունները:
2.Սույն արձանագրության օրինակները տրամադրել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնելու նպատակով»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան