Բյուրականում կարկուտից ամբողջությամբ վնասվել է բանջարաբոստանային ցանքատարածությունները
Նախօրեին Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում ուժեղ կարկտահարություն է գրանցվել, վնասվել են գյուղի պտղատու ծառերը և բանջարաբոստանային ցանքատարածությունները:
Panorama.am-ին համայնքի ղեկավար Զարզանդ Բաբայանն ասաց, որ բանջարաբոստանային ցանքատարածությունները 100 տոկոսով վնասվել են, ընկույզը՝ 80, պտուղը՝ 70 տոկոսով:
«Կդիմեմ մարզպետարան: Մարզպետարանն էլ, հուսով եմ, կկատարի իր գործողությունները: Այս պահին իմ առջև նստած են գյուղացիները, ովքեր բանկից վարկ են վերցրել՝ ելակ մշակելու համար: 100 տոկոս տուժել են: Այս մարդիկ ի՞նչ անեն»,- ասաց նա:
Զ. Բաբայանը նաև նշեց, որ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային կայանքն իրենցից հեռու է, իրենց չի օգնում:
ԱԻՆ լրատվական կայքում նշված է, որ Արագածոտնի մարզի Բյուրական տարածքը չի վերահսկվում ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կողմից:
Լուսանկարը՝ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան