Երևանի ավագանիում պայքարը բուռն է լինելու. Թևան Պողոսյան
Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում ունենք այն, ինչ ունենք, սակայն հատկանշական է, որ դրանց արդյունքում ընդդիմությունը կարողացավ քաղաքապետարանում եռապատկել իր ներկայությունը: Այլ կերպ ասած՝ Երևանի ավագանիում ընդդիմությունը 200 տոկոս աճ գրանցեց: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
Բանախոսը կարծում է, որ Երևանի ավագանիում պայքարը բուռն է լինելու, որոշումները միանձնյա անցկացնելու հնարավորություն այլևս չի լինելու:
Թևան Պողոսյանը նաև դատապարտեց «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի, նրա դստեր, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ընտրությունների օրը գործադրված բռնաճնշումները՝ հույս հայտնելով, որ բոլոր մեղավորները կստանան իրենց արժանի պատիժը:
Պատգամավորը նշեց, որ իրեն շատ է դուր գալիս «Ելք»-ի՝ ձայները պահելու վերաբերյալ համոզմունքը, և եթե դաշինքը շարունակի նույն տեմպով, բավական հետաքրքիր քաղաքական պայքարի ենք ականատես լինելու: Ինչ վերաբերում է «Երկի ծիրանիին», ապա Պողոսյանը մաղթեց, որ քաղաքական այդ ուժը հնարավորինս շուտ կայանա:
Հարակից հրապարակումներ`
- Զարուհի Փոստանջյանի հետ կապված միջադեպը չի ստվերի ընտրական ողջ գործընթացը. ԿԸՀ նախագահ
- «Ելք». Զարուհի Փոստանջյանի նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել
- Ոտնձգություն թույլ տված անձինք պատասխանատվության են կանչվելու. Զարուհի Փոստանջյան
- Զարուհի Փոստանջյան. Մենք իշխանություններին տալիս ենք հումանիտար ճանապարհ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան