
ԲՀԿ-ի համար փող բաժանողը աշխատել է Տարոն Մարգարյանի օգտին. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրում է, թե Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելուց հրաժարված ԲՀԿ-ի փող բաժանողները կիրակի օրը կայացած քաղաքապետի ընտրությունների ժամանակ գումար են բաժանել Տարոն Մարգարյանի համար։
Թերթի տեղեկություններով՝ «Կրիվոյ» թաղամասում խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ի համար փող բաժանողը աշխատել է Տարոն Մարգարյանի օգտին ու վերջինիս քվեարկելու համար բաժանել 10 հազարական դրամներ: Ի դեպ, Երևանի մեկ այլ թաղամասում նույն ԲՀԿ-ականները բնակիչներին առաջարկել են ոչ թե 10, այլ 7 հազար դրամ՝ պատճառաբանելով, որ 3 հազար դրամը վերցրել են փող բաժանողները»։