Կիևում «Մայր հայրենիք» հուշարձանի կողքին կառուցվելու է «Ռուսաստանի ագրեսիան» հուշահամալիրը
Կիևում նախատեսված է ստեղծել «Ռուսաստանի ագրեսիան» հուշահամալիր Երկրորդ համաշխարհային պատերազմում Ուկրաինայի պատմության ազգային թանգարանի տարածքում: Այս մասին vesti-ukr.com կայքի ասել է թանգարանի գլխավոր նկարիչը:
Նա հայտարարել է, որ նախագծի անվանումն արդեն հաստատված է, բայց դեռևս աշխատանքային տարբերակն է: Նրա խոսքով, հուշահամալիրը գտնվելու է «Մայր հայրենիք» հուշարձանից ոչ հեռու:
Նկարիչը հստակեցրել է, որ կառույցը «հուշահամալիր չէ՝ հուշարձանների մասին ընդունված հասկացությամբ», ոչ մի կերպար, ոչ մի վիրավոր զինվոր, այլ լինելու են շատ «խորհրդանիշներ և այլաբանություն»:
Ավելի վաղ Կիևը որոշում էր ընդունել չապամոնտաժել «Մայր հայրենիք» հուշարձանը դեկոմունիզացիայի շրջանակում, բայց հանձնարարել էր հուշարձանի վրա տեղադրված խորհրդային զինանշանը հանել: