ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում ընտրախախտումների մասին հաղորդումների և ԶԼՄ հրապարակումների հիման վրա
Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել են Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ արձանագրված ենթադրյալ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները, առերևույթ ընտրակաշառքի մասին վկայող փաստաթղթերը, ինչպես նաև Երևանի ավագանու թեկնածու Տ. Մարգարյանի շտաբում Զ. Փոստանջյանի մասնակցությամբ արձանագրված միջադեպի առթիվ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստված նյութերը` դրանցում նշված հանգամանքները պարզելու նպատակով:
ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ստացված նյութերի համաձայն` Գ. Ս.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ Զ. Փոստանջյանն առանց թույլտվության ներխուժել է Երևանի ավագանու թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբ, վնասել այնտեղ գտնվող գույքը, քաշքշել աշխատակիցներին` խոչընդոտելով նրանց աշխատանքների իրականացմանը:
Ահազանգի կապակցությամբ դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցներին Զ. Փոստանջյանը հայտարարել է, որ տվյալ շտաբում ընտրակաշառք է բաժանվում, ինչի կապակցությամբ նույնպես նախապատրաստվել են նյութեր:
Հատուկ քննչական ծառայությունում ստացվել են նաև «armtimes.com» լրատվական կայքից արտատպված «Մարգարյանի շտաբում «ՀԺ»-ի լրագրողը բռնության է ենթարկվել» և «news.am» լրատվական կայքից արտատպված «Փող են մտցրել Տարոն Մարգարյանի շտաբ. Փաշինյանը Տարոն Մարգարյանի շտաբերից մեկում է» հրապարակումները, ինչպես նաև նախընտրական շտաբում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութն ու վերջինիս կողմից մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակված` առերևույթ ընտրակաշառքի մասին վկայող փաստաթղթերը:
Հիշյալ հրապարակումների և փաստաթղթերի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր և քննարկվում քրեական գործ հարուցելու հիմքերը: Հատուկ քննչական ծառայությունը պարբերաբար տեղեկատվություն կհրապարակի ընտրախախտումներին առնչվող նոր հաղորդումների, դիմումների, դրանց վերաբերյալ նախապատրաստվող նյութերի ու քրեական գործերի մասին:
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է ընտրախախտումների վերաբերյալ 117 հաղորդում
- Քննչական կոմիտեն ստացել է ընտրախախտումների վերաբերյալ10 հաղորդում
- Զարուհի Փոստանջյանի հետ կապված միջադեպը չի ստվերի ընտրական ողջ գործընթացը. ԿԸՀ նախագահ
- Առերևույթ հանցագործության մասին հատկանիշներ է պարունակել 79 հաղորդում. Դատախազության ներկայացուցիչ.
- Ոտնձգություն թույլ տված անձինք պատասխանատվության են կանչվելու. Զարուհի Փոստանջյան
- Ուսումնասիրվել է ընտրախախտումների վերաբերյալ հրապարակած 73 հաղորդում. ՄԻՊ
- «Խուժաններ, գողեր». Լարված իրավիճակ Տարոն Մարգարյանի շտաբներից մեկում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում