Զախարովան ՌԴ-ի դեմ Ուկրաինայի պատժամիջոցները անվանել է քաղաքական գրաքննություն
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԴ-ի դեմ Կիևի պատժամիջոցները անվանել է քաղաքական դրդապատճառներով գրաքննություն, գրում է ՏԱՍՍ-ը։
«Կիևի ռեժիմն օգտագործում է իր քաղաքացիներ վրա ներազդելու բոլոր հնարավոր ուժային մեթոդները՝ երաժշտության և գրականության արգելքից մինչև սեփական ժողովրդի դեմ ռազմական ագրեսիա»,- ասել է Զախարովան։
Այսօր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել է ռուսաստանցի ֆիզիկական (1228) և իրավաբանական (468) անձանց ընդլայնված ցանկը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել։ Ցուցակում են հայտնվել Պետդումայի պատգամավորներ, լրագրողներ, Սահմանադրական դատարանի դատավորներ։
Բացի այդ, պատժամիջոցների տակ են ընկել ռուսական սոցիալական այնպիսի ցանցեր, ինչպիսիք են «Վկոնտակտե»-ն և «Օդնոկլասնիկի»-ն, Mail.ru և «Յանդեքս» ընկերությունները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա