Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նախագիծը
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր ընդունել է Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի ներկայացուցիչներին՝ պատվիրակության ղեկավար Մոնիկա Հերմանսի գլխավորությամբ:
ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը Արթուր Հովհաննիսյանը ողջունել է փորձագետների այցը Հայաստան և ընդգծել պարբերական բնույթ ստացած երկուստեք հանդիպումների օգտակարությունն ու կարևորությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի մի շարք դրույթներ:
Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց՝ սահմանադրական օրենքի նախագծի մշակման աշխատանքներում կառուցողական համագործակցության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում