ԱԺ 9 հանձնաժողովներից ԲՀԿ-ին կհասնի 3-ը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Ուրբաթ օրվա ՀՀԿ ԳՄ նիստը նախատեսված չի եղել, բայց Սերժ Սարգսյանը որոշել է ավագանու ընտրությունների նախօրեին մեկ անգամ ևս ՀՀԿ-ականների ուշադրությունը հրավիրել Երևանի ընտրությունների վրա։ Նիստը կարճ է տևել՝ մոտ մեկ ժամ, քննարկում չի ծավալվել, հանձնարարականներ են տրվել՝ անաղմուկ ընտրություններ անելու։
Սարգսյանը խոսել է նաև ԱԺ պաշտոնների մասին, հստակ նշելով միայն Արփինե Հովհաննիսյանի՝ ԱԺ փոխնախագահ դառնալը, ապա ասել է, որ 9 հանձնաժողովներից ԲՀԿ-ին կհասնի 3-ը՝ եվրաինտեգրացիան, գյուղատնտեսության և բնապահպանության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովը, նաև՝ կրթությանը։ Ասել է, որ ԳՄ հաջորդ նիստը կկայանա չորեքշաբթի՝ կքննարկեն ԱԺ պաշտոնների հարցը, բոլորը կարտահայտեն իրենց կարծիքը, ապա իրենց որոշումը կներկայացնեն նիստից հետո հրավիրվելիք խորհրդին»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա