«ՍԱՍ»-ի սկանդալային ժողովը վարած անձի ինքնությունը պարզվել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հայտնի է դարձել «ՍԱՍ գրուպում» նախընտրական սկանդալային ժողովը վարած անձնավորության ինքնությունը։ Դա եղել է «ՍԱՍ գրուպի» փոխտնօրեն Սամվել Մանուկյանը, որը սովորաբար «ՍԱՍ գրուպ»-ի աշխատակիցների հետ անցկացնում է նաև նախընտրական ժողովները։
Թերթը նաև տեղեկացել է, որ Սամվել Մանուկյանը մայիսի 14-ին ավագանու ընտրություններին 4/27 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ էր։
«Մինչ այդ նկատենք, որ ընտրողին թեկնածուներից որևէ մեկի օգտին քվեարկելու սպառնալիքների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՔԾ այդպես էլ չի հայտնել՝ գտե՞լ են ժողով վարող անձին, թե՞ ոչ, առհասարակ, գործով մեղադրյալ կա՞, թե՞ ոչ»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան