Սրան պետք է մոտենանք որպես հարցեր լուծող ծրագիր. Լևոն Մկրտչյան
«Խիստ կարևորում եմ դպրոցներում էլեկտրոնային կրթությունը և այս ձևաչափի մեջ ունենք իսկապես ակնառու հաջողություն»,-այսօր Հայաստանում Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի գործունեության 5-ամյակին նվիրված համաժողովի ժամանակ իր խոսքում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։
Կրթության գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Իթվինինգ ծրագիրը մեծ հնարավորություններ բացեց մեր կրթական համակարգի համար. «Մենք հնարավորություն ունենք մաս կազմել եվրոպական մտածողության և ունենալ լավագույն գործիքները, որոնք կիրառվում են աշխարհում։ Այս ծրագրին պետք է մոտենանք ոչ թե որպես հերթական, այլ որպես հարցեր լուծող ծրագիր, որը կարող է բանալի հանդիսանալ և ճիշտ աշխատել մեր հանրակրթության մեջ»։
Նախարարը նշեց, որ այս ոլորտում սակայն շարունակում ենք խնդիրները ունենալ, ինչն առաջին հերթին կապված է մեր տարածքի բազմազանության և մեր դպրոցների աշխարհագրության հետ. «Ունենք քիչ քանակության աշակերտներով հարյուրավոր դպրոցենր, պետք է փորձենք ունենալ մի ծրագիր, որտեղ 20-30 աշակերտի կապահովվենք ժամանակակից աշխարհի էլեկտրոնային կրթության մեթոդները։ Սա ենթադրում է բավականին լուրջ, հետրողական աշխատանք»։
Համալիր բարեփոխումների մեջ Լևոն Մկրտչյանն ընդգխեց նաև ուսուցիչների վերապատրաստման հարցը. «Հաջորդը՝ ուսուցիչների որակի խնդիրն է, ինչպես անել, որ նրանք արդեն ունենալով համապատասխան տեխնոլոգիական լուծումներ, կարողանան իրենց օգտակար գործողության գործակիցը բարձրացնել»։
2013 թվականին Հայաստանը Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում հնարավորություն ստացավ միանալու եվրոպական դպրոցների համագործակցության Իթվինինգ համայնքին։
Ծրագրի մասնակից բոլոր երկրներում ստեղծվել և գործում են աջակցման ծրագրեր, որոնք նախկին Արևելյան գործընկերության երկրներում կոչվում են աջակցող գործընկերներ գործակալություններ։
Ծրագրի Համակարգող Վահե Երիցյան ը ամփոփ ներկայացնելով անցած հինգ տարիները՝ նշեց. «Մինչև այժմ տարբեր փուլերում Իթվինինգ Հայաստան ծրագրով միասնական համայնքում ներառվել են Հայաստանի 150-ից ավելի դպրոցներ և շուրջ 700 ուսուցիչներ։
2016 թվականին վերջերին հայաստանցի մասնակիցների համար հասանելի դարձավ նաև ազգային պրոյեկտներ անելու հնարավորությունը։ Օգտվելով սրանից Հայաստանում 2017-18 թվականների համար որպես ռազմավարական ծրագիր սահմանվել է «դպրոցների համագործակցության վիրտուալ ազգային համայնք» ծրագիրը»։
Համաժողովի ժամանակ պարգևատրվեցին ծրագրին հաջողությամբ մասնակցելու համար պարգևատրվեցին տարբեր դպրոցների ներկայացուցիչներ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին