Ձկների անկումը պայմանավորված է եղել լճի սառցակալման հանգամանքով. ԲՆ
«Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներն արդեն մեկնել են Ծաղկունյաց լեռներում գտնվող լճի տարածք, տեղում ուսումնասիրություններ են կատարել, ջրի թունավորման դեպք չի հայտնաբերվել»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը։
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ձկների անկումը պայմանավորված է եղել լճի սառեցման հանգամանքով։
«Տեսաձայնագրությամ մեջ երևում է, որ քայքայված են ձկները, ջուրը մաքուր է, անկումը եղել է թթվածնի քաղցից»,- ասաց նա՝ հավելելով՝ որ նախարարությունն ավելի ուշ մանրամասն հաղորդագրություն կտարածի։
Ֆեյսբուքյան օգտատեր Ներսես Մանանյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, որ լճի ափերը ծածկված են բազմաթիվ սատկած ձկներով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան