Արտերկրում հանդես եկող 16 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական
Հունիսի 4-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս ընկերական հանդիպումը, իսկ հունիսի 10-ին՝ ժամը 22:45-ին Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը,- տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր.
Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսսա» (Կիպրոս)
Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)
Գաել Անդոնյան, «Վերիա» (Հունաստան)
Լևոն Հայրապետյան, «Փեյքան» (Իրան)
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Մարկոս Պիզզելլի, «Քսանտի» (Հունաստան)
Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)
Արթուր Սարկիսով, «Յենիսեյ» (Ռուսաստան)
Արաս Օզբիլիզ, «Բեշիքթաշ» (Թուրքիա)
Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)
Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Արմեն Համբարձումյան, «Մորդովիա» (Ռուսաստան)
Դավիթ Յուրչենկո, «Անժի» (Ռուսաստան)
Աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի առաջնությունում հանդես եկեղ ֆուտբոլիստների անունները և հավաքականի վերջնական հայտացուցակը հայտնի կդառնան ավելի ուշ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան