Լևոն Ալթունյան. Առողջապահության ոլորտում կա ստվերային շրջանառություն
Ակնհայտ է, որ առողջապահության ոլորտում կա ստվերային շրջանառություն, և մեր խնդիրն է այն բերել օրինական դաշտ: Լրագրողների հետ հանդիպմանն ասել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Ներկայացնելով խնդրի լուծման ուղիները, նախարարը նշել է, որ այսօր վերանայվում են գնագոյացման մեխանիզմները բուժման գներն իրականին մոտեցնելու նպատակով։ Կարճ ժամանակ անց կստեղծվի նաև համավճարի իրատեսական համակարգ։
«Քաղաքացին իմանալով բժշկական ծառայությունների իրական գները` կարող է ընտրություն կատարել` վճարել իր գրպանից, թե՞ կամավոր ապահովագրություն ձեռք բերել»,-ասել է Լևոն Ալթունյանը։
Նախարարն անդրադարձել է նաև բժշկական հաշտարարի ինստիտուտի ներդրմանը։ Աշխարհի զարգացած 40 երկրում կայացած այս ինստիտուտը կարող է լրջորեն նպաստել պացիենտ-բժիշկ/բուժհաստատություն փոխհարաբերությունների ընթացքում ծագող վեճերի արագ և արդյունավետ քննության իրականացմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա