Կատալոնիայի անկախության հանրաքվեի հնարավոր ամսաթիվը հայտնի է
Իսպանիայից Կատալոնիայի անկախացման հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հոկտեմբերի 1-ին։ «Ռիա նովոստի»-ն գրում է, որ այս ամսաթիվը հաջորդ շաբաթ կհայտարարի Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը։
Հանրաքվեի ամսաթիվը կհայտարարվի Մադրիդում Պուչդեմոնի ելույթից հետո, որը տեղի կունենա մայիսի 22-ին։
Պուչդեմոնն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսպանիայի մայրաքաղաք իր ուղևորությունը Իսպանական Պետության հետ համաձայնեցված հանրաքվե անցկացնելու շուրջ բանակցություններ վարելու վերջին հնարավորությունն է: Մադրիդում նրա ելույթը վերնագրված է «Հանրաքվե Կատալոնիայի համար: ժողովրդավարական համաձայնության հրավեր»:
Հարակից հրապարակումներ`
- Իսպանիայում Կատալոնիայի անկախության վերաբերյալ հանրաքվեին դեմ են
- Կատալոնիային չեն հետաքրքրում Իսպանիայի իշխանությունների պլանները
- Մադրիդը վիճարկել է Կատալոնիայի անկախության բանաձևը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան