Ուկրաինայի տարածքում կարգելափակվեն «Յանդեքս»-ը, «Վկոնտակտե»-ն և «Օդնոկլասնիկի»-ն
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է հրամանագիր Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման մասին: Ըստ այդմ, ուկրաինական պրովայդերները պետք է արգելափակեն մուտքը «Յանդեքս», «Վկոնտակտե» և «Օդնոկլասնիկի», «Մեյլ.ռու» կայքեր:
Հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի կայքէջում:
Փաստաթղթում հրապարակված են «Յանդեքս»-ի այն ծառայությունների անունները, որոնք արգելված են լինելու երկրի տարածքում, այդ թվում ընդգրկված է նաև որոնողական համակարգը:
Ուկրաինական պատժամիջոցը տարածվել է նաև ABBYY ծրագրի ու հակավիրուսային մի քանի ծրագրերի վրա: Համաձայն հրամանագրի, սահմանափակումները գործելու են երեք տարի:
Ընդհանուր առմամբ, ցանկում ընդգրկվել է 468 իրավաբանական ու 1228 ֆիզիկական անձինք: Այն ուժի մեջ է հրապարակման պահից՝ մայիսի 15-ից:
Հարակից հրապարակումներ`
- 4 երկիր միացել է Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներին
- Մեդվեդև. Հակառուսական պատժամիջոցները ոչ ոք չի չեղարկի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա