
Դեր Զորում ավիահարվածից 30 մարդ է զոհվել
Սիրիական Դեր էլ-Զոր շրջանում ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ, -Reuters-ին հղում անելով գրում է «Գազետա.ռու»-ն։
Հաղորդվում է, որ զոհերի մեծ մասը քաղաքացիական անձիք են։ Զոհերի թվում 10-ից ավելի երեխա կա։
Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի կենտրոնում հայտնել են, որ ինքնաթիռները, որոնք ենթադրաբար պատկանել են ԱՄՆ-ի կոալիցիային, հարվածել են Ալ-Բուկամալ քաղաքին, որը գտնվում է Իրաքի հետ սահմանից ոչ հեռու։ Հարվածը հասցվել է բնակելի շրջանին և մզկիթին մոտ։
Լրատվամիջոցները հաղորդում են, որ հարվածի հետևանքով Ալ-Բուկամալում զոհվել է 15 մարդ, ևս 35-ը վիրավորվել են։