Հայկական կողմը վերահսկում է իրավիճակը. Դավիթ Բաբայան
Մայիսի 15-ին և լույս 16-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը մոտ 55 անգամ խախտել է զինադադարի ռեժիմը, կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ) և հաստոցավոր հակատանկային նռնականետ (9 արկ):։ Բացի այդ՝ ապրիլյան պատերազմից հետո առաջին անգամ կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հրթիռ։ Սակայն հայկական կողմը լիարժեք վերահսկում է իրավիճակը՝ իր ձեռքում պահելով ռազմավարական նախաձեռնողականությունը։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
«Հակառակորդի այսպիսի գործողությունները կարելի է որակել որպես ահաբեկչության հերթական դրսևորում։ Ավելին, սա ահաբեկչություն է ոչ միայն հայկական կողմի, այլև միջազգային հանրության նկատմամբ։ Նման ահաբեկչական քայլեր ադրբեջանցիները կատարում են ոչ միայն սահմանին, այլ նաև քաղաքական և իրավական դաշտում։ Խոսքը, մասնավորապես, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման մասին է»,- նկատեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ այս գործընթացում մեղքի իր բաժինն ունի հենց ինքը՝ միջազգային հանրությունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին