Կաննի կինոփառատոնը կանցկացվի անվտանգության ուժեղացված միջոցառումների ներքո
Կաննի 70-րդ հոբելյանական կինոփառատոնը մայիսի 17-28-ը կանցկացվի անվտանգության ուժեղացված միջոցների պայմաններում:
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Կաննի քաղաքագլուխ Դավիթ Լիսնարը France Bleu Azur ռադիոկայանի եթերում ասել է. «Այս տարի մենք լուրջ քայլի ենք դիմում այն առումով, ինչ վերաբերում Է անվտանգության միջոցառումների ուժեղացմանը, քանի որ ահաբեկչական գործողությունների սպառնալիքը բարձր Է մնում»։
Լիսնարը վստահեցրել է, որ «ձեռնարկվել են անվտանգության անհրաժեշտ բոլոր միջոցները, և փառատոնի հյուրերն ու քաղաքի բնակիչներն անհանգստանալու պատճառ չունեն»:
Նա հայտնել է, որ փողոցների պարեկմանը ներգրավվելու են մեծ թվով ոստիկաններ: Բացի այդ, ինչպես հայտնել են տեղեկան պրեֆեկտուրայում, փողոցներում հերթապահելու են տասնյակ կամավորներ, որոնք այդ օրերին «կդառնան իրավակարգի պահապանների աչքերն ու ականջները»:
Մարդկանց զանգվածային կուտակման վայրերում կտեղակայվեն տեսադիտարկման 550-ից ավելի խցիկներ, որոնք թույլ կտան լիովին վերահսկել քաղաքի իրադրությունը։