Միշել Տեր-Զաքարյանը՝ «Մոնպելյե»-ի մարզիչ
Ֆրանսահայ նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանը կդառնա «Մոնպելյե» ակումբի մարզիչը: Նա այդ պաշտոնում կփոխարինի Ժան-Լուի Գասսեին, ով կհեռանա ակումբից առաջնության ավարտից հետո:
Վեստի.ռու-ն գրում է, որ «Մոնպելյե» ակումբը, որը Լիգայում 15-րդ տեղն է զբաղեցնում, հետաքրքրված չէ Գասսեի հետ համագործակցությունը շարունակելով: Նա էլ իր հերթին է պատրաստ թողնել իր պաշտոնը: Ակումբի սեփականատեր Լուի Նիկոլլեն արդեն հեռացող մարզիչն գտել է փոխարինող:
Ծնունդով Երևանից Միշել Տեր-Զաքարյանը նախկինում եղել է «Նանտ»-ի և «Մոնպելյե»-ի պաշտպանը: Ներկա պահին 54-ամյա մասնագետը մարզում է «Ռեյմս»-ին, բայց արդեն հայտարարել է այն ակումբ վերադառնալու մասին, որտեղ խաղացել է 11 տարի: