Պիկասոյի «Նստած կինը» վաճառվել է 45 միլիոն դոլարով
Պաբլո Պիկասոյի «Կապույտ զգեստով նստած կինը» աշխատանքը Նյու-Յորքի աճուրդում վաճառվել է 45 միլիոն դոլարով, գրում են ռուսական լրատվամիջոցները։
Նկարի վրա պատկերված է Դորա Մաարը՝ Պիկասոյի սիրուհիներից մեկը։ Մաարի ու Պիկասոյի հարաբերություները շարունակվել են ինը տարի։ Նկարը նա ստեղծել է 1939 թվականին, երբ 58 տարեկան է եղել, իսկ սիրելին՝ 31:
Սա նկարչի ստեղծագործական ժառանգության նշանակալի աշխատանքներից մեկն է։ «Նստած կինը» վեց տարի առաջ վաճառվել էր 26 միլիոն դոլարով։
Ավելի վաղ Պաբլո Պիկասոյի «Նստած կինը» (1909 թ.) վաճառվել էր 63,4 դոլարով Լոնդոնի Sotheby's աճուրդի տանը։ Այսպիսով՝ այս նկարը դարձել է աճուրդներում վաճառված կուբիզմի ոճով ամենաթանկ աշխատանքը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան