Հաքքերները գողացել են Walt Disney-ի «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմը
Հաքքերները Walt Disney ընկերությունից գումար են պահանջել՝ սպառնալով համացանց տեղադրել «Կարիբյան ծովի ծովահենները» արկածային ֆիլմի 5-րդ սերիան, որն էկրաններ պետք է բարձրանա մայիսի վերջին: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Los Angeles Times-ին:
Ավելի վաղ ընկերության նախագահը հայտարարել էր, որ հաքքերները ընկերությունից գողացել են ֆիլմ, որը շուտով պետք է բարձրանա էկրան, սպառնում են տեղադրել այն համացանցում: Նրա խոսքով, նրանք սպառնացել են համացանց տեղադրել նախ 5-րոպեանոց հատված, այնուհետև 20-րոպեանոց հատվածներ այնքան ժամանակ, մինչև իրենց ֆինանսական պահանջը բավարարվի: Որպես «փրկագին» պահանջել են ընկերությունից մեծ գումար: Ընկերությունը հրաժարվել է վճարել:
Նա չի հստակեցրել, թե կոնկրետ որ ֆիլմի մասին է խոսքը, բայց Los Angeles Times-ի աղբյուրը հայտնել է, որ խոսքը «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի մասին է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան