Պրահայի միջազգային փառատոնում Թումանյանի անվան տիկնիկային թատրոնն արժանացել է մրցանակի
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում Pidifest միջազգային թատերական փառատոնի փակման արարողության ժամանակ` մայիսի 14-ին, Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի թատրոնի «Մատնաչափիկը» ստվերային ներկայացումը ստացել է ժուրիի 4 անվանակարգերից ամենագլխավոր մրցանակը՝ «Լավագույն ներկայացում ըստ հանդիսատեսի գնահատականի»: Այս մասին տեղեկանում ենք թատրոնի ֆեյսբուքյան էջից:
«Մատնաչափիկը» ստվերային ներկայացումը հիմնված է Հ. Ք. Անդերսենի համանուն հեքիաթի վրա: Ներկայացման մեջ օգտագործվում են ստվերային թատրոնի տարատեսակները և անիմացիոն հատվածներ: Հեքիաթը մի աղջկա մասին է, որ ծնվում է ծաղիկի միջից ու, անցնելով բազմաթիվ փորձությունների ու արկածների միջով, հասնում է իր երազանքին:
Ռեժիսորն է Սամսոն Մովսեսյանը, նկարչական ձևավորման հեղինակը՝ Կարինե Բաբայան, անիմացիա՝ Մուշեղ Բաբայանի:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին