Վաշինգտոնում ցուցարարների հետ կռվողները եղել են Էրդողանի թիկնապահները. Guardian
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայության աշխատակիցները Վաշինգտոնում կռվել են Էրդողանի այցի դեմ բողոքող ցուցարարների հետ:
Ռիա նովոստին, հղում անելով Guardian-ին, գրում է, որ ցուցարարները հավաքվել են Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ: Ականատեսների խոսքով, թուրք առաջնորդի թիկնապահների և ցուցարարների միջև, ովքեր իրենց ձեռքում պահել էին Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դրոշը, ծեծկռտուք է սկսվել:
Բախումների հետևանքով 9-ը տուժած կա, ովքեր տեղափոխվել են հիվանդաոնղ, երկու հոգի ձերբակալվել է:
Նախօրեին Էրդողանը բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Թուրքիայի նախագահի այցը կայանում է երկու երկրների միջև հակասությունների ֆոնին, որոնք սրվել էին կապված ԻՊ դեմ կռվող սիրիական քրդերին զինելու՝ Թրամփի վերջին որոշման հետ: Անկարայում կարծում են, որ Սիրիայի քրդական կազմավորումները կապված են Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում Էրդողանի կողմնակիցները հարձակվել են հայ, քուրդ, եզդի ցուցարարների վրա
- ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց բախումներ են տեղի ունեցել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին