Հրայր Թովմասյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների կրճատման մասին
«ԱԺ մշտական հանձնաժողովների կրճատման վերաբերյալ այս պահին հստակ բան ասել չեմ կարող»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խորհրդի անդամ Հրայր Թովմասյանը:
Նա նշեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանում է, որ ԱԺ-ում առաջին նստաշրջանի ընթացքում ԱԺ-ն պետք է հստակեցնի հանձնաժողովների ու նրանց անդամների թիվը, ոլորտները:
«Դա կկատարվի վաղը: Նախաձեռնությունները պատկանում են խմբակցություններին: Չորս խմբակցություններն էլ կարող են առաջարկություն ներկայացնել, որոքն կքննարկվեն»,-օրենսդրությունը ներկայացրեց ԱԺ աշխատակազմի ղեկավարը:
Նա ասաց, որ հարցի վերաբերյալ մեկ անգամ ներկայացրել է իր անձնական կարծիքը. «Չեմ ուզում կրկնվել, վաղը խմբակցությունում կքննարկվի ու որոշում կկայացվի: Կրճատման օգտին է խոսում երկու գործոն՝ ԱԺ պատգամավորների թիվը կրճատվել է, էականորեն փոխվել են հանձնաժոովների գործառույթները, ինչը նշանակում է, որ ավելի մեծ ռեսուրս է պետք այդ աշխատանքները կատարելու համար»:
Վկայակոչելով վերլուծությունների արդյունքները՝ նորընտիր պատգամավորը նկատեց, որ մշտական հանձնաժողովների ծանրաբեռնվածությունը անհամամասնորեն է եղել: Տնտեսական ու պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովները իրենց վրա կրել են աշխատանքների 50 տոկոսը, մնացած տասը՝ մյուս 50 տոկոսը:
«Սա հաշվի առնելով, որոշակի փոփոխություններ կլինեն»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր ՀՀԿ-ն բացի ԳՄ նիստից նաև խորհրդի նիստ է գումարելու:
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը
- Էդուարդ Շարմազանովը՝ ԱԺ նախագահի, փոխնախագահների թեկնածուների մասին
- Շատ լավ պաշտոն է լինել ՀՀԿ գործադիրի անդամ. Գագիկ Բեգլարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան