Գործադիր մարմնի մասին արդեն երկար ժամանակ է չեմ մտածում ու դժվար էլ մտածեմ. Գևորգ Կոստանյան
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, իր իսկ խոսքով, օրենսդիր գործունեության մի տեսակով՝ օրենսդրական նախաձեռնության իրավունքի իրացման տեսակետից, շատ է զբաղվել։ Հետևաբար իրեն լիովին պատկերացնում է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում։ Այս կերպ Կոստանյանն արտահայտվեց լրագրողների հետ այսօրվա զրույցում։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ նշանակվի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, նշեց՝ չի կարծում։
«Պառլամենտական պաշտոնները քաղաքական պաշտոններ են՝ անխուսաափելիորեն քաղաքական գործունեություն ենթադրող։ Իսկ պատգամավորի գործունեությունը կարող է սահմանափակվել օրենսդիր գործունեությամբ։ Դա ինձ խիստ բավականեցնում է։ Ես գործադիր մարմնի մասին արդեն երկար ժամանակ է չեմ մտածում ու դժվար էլ մտածեմ»,- ասաց նախկին գլխավոր դատախազը։
Ճշգրտող հարցին՝ համակերպվե՞լ է գլխավոր դատախազի պաշտոնից պատգամավորի պաշտոնի իջեցման հետ, Կոստանյանը պատասխանեց, որ գործունեության արդյունավետությունը պաշտոնի բարձ լինելով չի որոշվում, և ինքը երբեք բարձր պաշտոնի մասին չի մտածել, մտածել է գործունեության արդյունավետության մասին։