Արա Բաբլոյանը՝ ԱԺ նախագահ, Արփինե Հովհաննիսյանն ու Էդուարդ Շարմազանովը՝ փոխնախագահներ են առաջարկվել
ՀՀԿ Գործադիր մարմնի և խորհրդի նիստերում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջարկել է առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանի թեկնածությունը: Առաջարկն ընդունվել է միաձայն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում քիչ առաջ հայտարարեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
«ԱԺ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջարկել է շատ բազմափորձ Արա Բաբլոյանի թեկնածությունը, տեղակալների պաշտոնում` արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի և իմ` Էդուարդ Շարմազանովի թեկնածությունները: ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում կլինի Վահրամ Բաղդասարյանը, քարտուղարի պաշտոնում` Գագիկ Մելիքյանը», - ասաց Է. Շարմազանովը:
Նա նաև նշեց, որ մայիսի 18-ին Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցությունը կառաջարկի փոփոխություններ կանոնակարգում, ըստ որի՝ առաջարկվում է ԱԺ 12 մշտական հանձնաժողովների թիվը կրճատել մինչև 9-ի:
Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրելու է Գագիկ Մելիքյանին,
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Արմեն Աշոտյանին, Տնտեսական հանձնաժողովի նախագահ՝ Խոսրով Հարությունյանին,
Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Հրայր Թովմասյանին,
Ներքին գործեր և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Կորյուն Նահապետյան, Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Հակոբ Հակոբյանին:
Հարակից հրապարակումներ`
- Գործադիր մարմնի մասին արդեն երկար ժամանակ է չեմ մտածում ու դժվար էլ մտածեմ. Գևորգ Կոստանյան
- Հրայր Թովմասյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների կրճատման մասին
- Մեկնարկել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը
- Էդուարդ Շարմազանովը՝ ԱԺ նախագահի, փոխնախագահների թեկնածուների մասին
- Շատ լավ պաշտոն է լինել ՀՀԿ գործադիրի անդամ. Գագիկ Բեգլարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին