«Ծառուկյան» դաշինքի խմբակցության ղեկավարը կլինի Գագիկ Ծառուկյանը
«Ծառուկյան» դաշինքի խմբակցությունը կղեկավարի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Կոնյակի գործարանում տեղի ունեցած հավաքից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց դաշինքից պատգամավոր ընտրված Վահե Էնֆիաջյանը:
Նրա խոսքով, խմբակցության քարտուղարի հարցը դեռ որոշված չէ: ԱԺ փոխնախագահի պաշտոնում «Ծառուկյան» դաշինքը առաջադրելու է Միքայել Մելքումյանի թեկնածությունը:
Հանձնաժողովների նախագահների պաշտոներում նախատեսվում է առաջադրել Նաիրա Զոհրաբյանին, Վարդևան Գրիգորյանին ու Վարդան Բոստանջյանին: Թե որ հանձնաժողովները կգլխավորեն այս գործիչները, Էնֆիաջյանն ասաց, որ ամեն ինչ պարզ կլինի առաջիկայում:
Պատգամավորների՝ մանդատներից հրաժարվելու վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց, ամեն ինչ պարզ կլինի վաղը:
«Ամեն ինչ վաղը ձեր աչքի առաջ տեղի կունենա: Ես ուրիշների փոխարեն չեմ ասի: Պատգամավորներն իրենք են որոշում և իրենց կամքը կարտահայտեն: Մեր քննարկումը տեղի է ունեցել շատ առողջ մթնոլորոտւմ, որևէ խնդիր և տարաձայնություն չունենք, անլուծելի հարց «Ծառուկյան» դաշինքում գոյություն չունի»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը՝ «Ելք» խմբակցության ղեկավար
- Վարդևան Գրիգորյան. «Ծառուկյան» խմբակցությունը որևէ կաշկանդվածություն չի զգալու
- Ծառուկյանն իրեն պատկանող կոնյակի գործարանում կհանդիպի ԲՀԿ պատգամավորների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին