Քննչական կոմիտե. Ստացվել է 17 հաղորդում ընտրախախտումների վերաբերյալ
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում՝ այսօր ժամը 13:00-ի դրությամբ, ստացվել է 17 նյութ ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
Կոմիտեից մանրամասնում են, նշված 17 նյութերից 6-ն ստացվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, 4-ը՝ Ավան և Նոր-Նորք, 3-ը՝ Քանաքեռ-Զեյթուն, 2-ը՝ Արաբկիր, 1-ական՝ Կենտրոն և Նորք-Մարաշ, Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժիններում:
1 նյութ, որը վերաբերում էր ընտրական տեղամասում լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն, ուղարկվել է ըստ քննչական ենթակայության:
Կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում գտնվող նյութերը հիմնականում վերաբերում են կրկնակի քվեարկության փորձերին, քվեարկության գաղտնիությունը խախտելուն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում առերևույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակող հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում ընտրախախտումների մասին հաղորդումների և ԶԼՄ հրապարակումների հիման վրա
- Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է ընտրախախտումների վերաբերյալ 117 հաղորդում
- Քննչական կոմիտեն ստացել է ընտրախախտումների վերաբերյալ10 հաղորդում
- Ուսումնասիրվել է ընտրախախտումների վերաբերյալ հրապարակած 73 հաղորդում. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում