Արցախի նախագահն ընդունել է ամերիկահայ գրողին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ գրող և հրատարակիչ Հովսեփ Նալբանդյանին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, քննարկվել են գրականության ասպարեզում Արցախ-Սփյուռք փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Բակո Սահակյանն արժևորել է նման կապերի ամրապնդումը՝ դրանք համարելով Հայրենիք-Սփյուռք միասնականության կարևոր բաղադրամասերից: