ԱՄՆ-ում Էրդողանի կողմնակիցները հարձակվել են հայ, քուրդ, եզդի ցուցարարների վրա
ԱՄՆ-ում Թուրքիայի նախագահի դեմ բողոքի ակցիա իրականացնող հայ, եզդի, քուրդ ցուցարարների վրա հարձակում են գործել Թուրքիայի նախագահի կողմնակիցները:
Հայ դատի ամերիկյան հանձնախումբը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է միջադեպի տեսանյութը, կարծիք հայտնել, որ ցուցարարների վրա հարձակվողները պարապած անձինք են եղել, չի բացառվում Էրդողանի անվտանգության աշխատակիցներ:
Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համփարյանը պատմել է, որ մի քանի տասնյակ ցուցարարներ՝ մեծ մասամբ հայեր ու թուրքեր բողոքի խաղաղ ակցիա էին իրականացնում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց, երբ անվտանգության աշխատակիցներն կտրել-անցել են փողոցը, և հարձակվել ցուցարարների վրա: Համփարյանը նշել է, որ ցուցարարների վրա հարձակվողներն ավելի շատ էին, քան ցուցարարները: